| Հաճախակի տրվող հարցեր |
|
Հաճախակի տրվող հարցեր
1. Ու՞մ շարժումն է ՄԻԱՍԻՆ-ը:
ՄԻԱՍԻՆ երիտասարդական հայրենասիրական շարժումը բոլոր նրանց շարժումն է, ովքեր.
-անտարբեր չեն երկրի և իրենց ապագայի նկատմամբ.
-ցանկություն ունեն մասնակցել երկրում կատարվող և կատարվելիք բարեփոխումներին և արդիականացմանը,
-պատրաստ են իրենց լուման ներդնել ավելի զարգացած հասարակության և պետության կայացման գործում,
-պատրաստակամ են մասը դառնալ մի մեծ, ուժեղ ու բազմաբովանդակ ընդհանուրի,
-ձգտում են զբաղվել հասարակական երիտասարդական ակտիվ գործունեությամբ:
Այսինքն` ՄԻԱՍԻՆ-ը բոլոր նրանց շարժումն է, ում համար երիտասարդ լինելը զուտ ֆիզիոլոգիական վիճակ չէ, այլ հոգեվիճակ և կենսակերպ` իր բոլոր հետևանքներով:
2. Ի՞նչ կարող է տալ ՄԻԱՍԻՆ-ը:
ՄԻԱՍԻՆ երիտասարդական հայրենասիրական շարժումը հնարավաորություն է տալիս.
-ակտիվ մասնակցություն ունենալ երկրում կատարվող բարեփոխումներին,
-իրագործել բոլոր այն ծրագրերն ու մտահղացումները, որոնք միայնակ հնարավոր չէ իրագործել,
-ձեռք բերել փորձ և գործնական հմտություններ հասարակական գործունեության
ոլորտում,
-ունենալ գաղափարակիցների և ընկերների մեծ բանակ,
-մասնակցել բազմատեսակ միջոցառումների, այդ թվում նաև ժամանցային:
Ի վերջո ՄԻԱՍԻՆ-ը կարող է երիտասարդին տալ ինքնադրսևորվելու և
ինքնաբացահայտվելու անսահման հնարավորություններ` դառնալով անփոխարինելի ցատկահարթակ նրանց առաջընթացի և կայացման համար:
3. Ի՞նչ կապ ունի ՄԻԱՍԻՆ-ը քաղաքականության հետ ընդդիմադիր է, թե իշխանամետ:
Միասին երիտասարդական հայրենասիրական շարժումը ո՜չ ընդդիմադիր, և ո՜չ իշխանական շարժում է: Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր նրանց, ովքեր.
- կողմ են երկրում բարեփոխումների անցկացմանը
- ում հայացքներն ու նպատակները համընկնում են մեր նպատակներին
- ովքեր պատրաստ են աջակցել ՄԻԱՍԻՆ-ի ծրագրերին
Մենք դեմ ենք բոլոր նրանց, ովքեր.
- կփորձեն խոչընդոտել երկրում բարեփոխումների իրագործմանը
- կփորձեն մեր` երիտասարդներիս ձեռքից խլել մեր երջանիկ ապագան
Այնպես է ստացվել, որ բարեփոխումների անհրաժեշտության և մի շարք այլ ծրագրերի հարցում ՄԻԱՍԻՆ-ի նպատակները համընկնում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական և վարվող համարձակ ու հավակնոտ քաղաքականության մի շարք կետերի հետ: Դրանով է պայմանավորված, որ շարժումը աջակցում է նախագահի վարած բարեփոխումների քաղաքականությանը, նախագահն էլ իր հերթին աջակցում է շարժման ծրագրերին: Սակայն, եթե այդ բարեփոխումների քաղաքականությունը նախագահի կողմից մի օր դադարեցվի, աջակցություն այլևս չի լինի, ավելին՝ կլինի հակազդեցություն: Այնպես որ երկրի ապագայով անհանգստացած, ուրախ և էնտուզիազմով լեցուն բոլոր երիտասարդներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, աջերին կամ ձախերին, լիբերալներին կամ սոցիալիստներին, ընդդիմադիրներին կամ իշխանամետերին պատկանելիությունից ԲԱՐԻ ԳԱԼՈւՍՏ ՄԻԱՍԻՆ:
4. Նախատեսու՞մ է արդյոք ՄԻԱՍԻՆ-ը դառնալ կուսակցություն:
Ո՜Չ:
5. Ի՞նչ կապ ունի ՄԻԱՍԻՆ-ը ՄԻԱԿ կուսակցության հետ:
Միասին երիտասարդական հայրենասիրական շարժումը բաց է համագործակցության համար ցանկացած առողջ և կենսունակ հասարակական միավորի հետ, այդ թվում նաև կուսակցությունների և դրանց երիտասարդական կառույցների հետ: ՄԻԱԿ կուսակցության հետ ՄԻԱՍԻՆ-ը կապված է այնքանով, որքանով կապված է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և այլ կուսակցությունների հետ:
6. Որտեղից է ֆինանսավորվում ՄԻԱՍԻՆ-ը:
ՄԻԱՍԻՆ երիտասարդական հայրենասիրական շարժմանը հիմնականում մեծ միջոցներ անհրաժեշտ չեն: Շարժման ընդլայնման ու զարգացման հիմնական ռեսուրսը.
- երիտասարդներիս ջիղն ու ավյունն է
- մեր էնտուզիազմն է և մաքսիմալիզմը
- մեր անխախտ հավատն է մեր իսկ ձեռքերով կառուցվելիք վաղվա խաղաղ ու բարգավաճ Հայաստանի հանդեպ.
Իսկ եթե այնուամենայնիվ, որոշ ակցիաների իրականացման համար մեզ
անհրաժեշտ են լինում ինչ-ինչ միջոցներ, գտնվում են շատերը, ովքեր ևս, անհանգստացած լինելով երկրում բարեփոխումների անցկացմամբ և հավատալով մեր` երիտասարդներիս ներուժին, պատրաստակամություն են հայտնում աջակցել մեզ: ՄԻԱՍԻՆ-ի անդամների
շարքում կան նաև բազմաթիվ կայացած երիտասարդ գործարարներ որոնք միշտ
պատրաստ են աջակցել և օգնել շարժմանը:
Հետադարձ կապ՝
010 53 61 38
Miasin2009@mail.ru
|
|