04 Սեպտեմբեր 2010
 
 
Նորություններ
 
05/06/2009
ՄԻԱՍԻՆ-Ի ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏԸ ՋԵՐՄՈւԿՈւՄ
ՄԻԱՍԻՆ-Ի ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏԸ ՋԵՐՄՈւԿՈւՄ   2009թ-ի  հունիսի 5-7-ը  ՄԻԱՍԻՆ շարժման մոտ 2 հարյուր ակտիվիստների համար այսուհետ կլինեն հիշարժան և անկրկնելի օրեր  գեղատեսիլ Ջերմուկ քաղաքում: Միասինականների  երեքօրյա ակտիվ հանգիստը վերածվեց յուրատեսակ ճամբարի: Առավոտյան ժամը 8:00-ից  մինչև ուշ երեկո  միասինականները ապրում էին կազմակերպված և հագեցած  օրակարգով, որը ներառում էր  տարբեր արշավներ, խաղեր, մրցույթներ, թրեյնինգներ, քննարկումներ, բանավեճեր և շատ այլ միջոցառումներ: Մի խոսքով, Ջերմուկ, ակտիվ երիտասարդներ, ուժ, եռանդ, անսպառ  էներգիա, հետաքրքիր գաղափարներ, խելացի և ուրախ մարդիկ և որ ամենակարևորն է այս ամենը ՄԻԱՍԻՆ հանուն երկրի արդիականացման և արմատական բարեփոխումների:

նայել այս բաժնի պատկերասրահը

 

Հետ
   Page Rank Check