04 Սեպտեմբեր 2010
 
 
Նորություններ
 
29/06/2009
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Արդեն 9-ը տարի է մեր հանրապետությունում հիշարժան օրերի ցանկում հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Ամեն տարի այդ օրը նույն ցավն ու վիշտը միավորող մարդկանց` անհայտ կորածների հարազատներին ու բարեկամներին, ինչպես նաև երկրի իշխանություններին և հասարակության տարբեր ներկայացուցիչների բերում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ, հարգանքի տուրք մատուցելու և միմյանց սփոփանքի խոսքեր ասելու:

Այս տարի Միասին երիտասարդական շարժումը Պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանի հետ մասնակցեց Եռաբլուր երթին, կիսելով բոլոր անհայտ կորած ազատամարտիկների հարազատների ցավն ու սպասումը, հավատալով ու հուսալով, որ այդ ցավի ու սպասումի վրա մի օր լույսի շող կիջնի: Մենք հպարտ ենք մեր ազգի քաջ նվիրյալների սխրանքների համար, հպարտ ենք, որ ունեցել ենք հայրենիքի նման պաշտպաններ:


Նայել այս բաժնի պատկերասրահը

Հետ
   Page Rank Check