| Նորություններ |
| |
24/08/2009
ՀԱՄԱՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈւՄ ՄԻԱՍԻՆ 2009
Օգոստոսի 24-28-ը Սևանա լճի գեղատեսիլ ափին ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժումը կազմակերպել էր Հայաստանում նախադեպը չունեցած համահայաստանյան երիտասարդական կրթական ֆորում ՄԻԱՍԻՆ 2009: Ֆորումին մասնակցում էին ավելի քան 500 ակտիվ և տաղանդավոր երիտասարդներ Հայաստանից և սփյուռքից, ինչպես նաև հյուրեր Ռուսաստանից, այդ թվում ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, <<Երիտասարդ Ռուսաստան>> շարժման առաջնորդ Մաքսիմ Միշչենկոն:
Ֆորումը ինքնատիպ էր մի շարք առումներով. մասնակիցները ապրում էին վրաններում և ինքնուրույն կազմակերպում էին իրենց կենցաղը, կամա թե ակամա նրանք հոգում էին մեկմեկու համար, ապրելով միասին` ընտանիքի պես: Հագեցած և հետաքրքիր օրակարգը ապահովում էր մասնակիցների բազմակողմանի զբաղվածությունը` կրթական ծրագրերից մինչև ժամանցային շոու ծրագրեր:
Մի խոսքով Սևանի աննման ալիքների ալեկոծությանը հինգ օր շարունակ խառնվեցին երջանիկ ժպիտներ և անսահման ոգևորություն, և եթե հավատանք, որ ջուրը հիշողություն ունի, ապա Սևանի քաղցրահամ ալիքներն այսուհետ իրենց հետ կբերեն մեր մասնակիցների խինդն ու ծիծաղը:
Նայել այս բաժնի պատկերասրահը
|
| Հետ |
|
Ակցիաներ
