| Նորություններ |
| |
11/10/2009
ԵՐԵՎԱՆ ԴԱՐՁԱԾ ԻՄ ԷՐԵԲՈւՆԻ
2791 տարեկան. անհավատալի է, բայց մենք ապրում ենք բազմամյա մի հրաշք քաղաքում, որը ինչպես իրեն ձոնված երգում է ասում, դարեր են անցել, բայց մնացել է պատանի:
Աննախադեպ ցնծությամբ և ոգևորությամբ մենք նշեցինք մեր սիրելի քաղաքի ծննդյան տոնը: Երևանը ժպտում էր բոլորին, իր հյուրասեր դռներն էր բացել բոլորի առջև: Ծեր թե մանուկ երգում էին, պարում, ուրախանում և միաձայն վանկարկում. << Ծնունդդ շնորհավոր, Երևա՛ն>>:
Իհարկե այս հիասքանչ տոնին անմաս չմնաց նաև մեր շարժումը: Առավոտից մինչև երեկո մենք աշխուժորեն մասնակցում էինք բոլոր միջոցառումներին: Քաղաքը արթնացավ, քաղաքը լվացվում է,մենք լվանում ենք արձանները, ապա երթով շնորհավորանքներ ենք փոխանցում բոլորին: Էլ ինչ տարեդարձ առանց երգ ու պարի, մենք քաղաքի սրտում ենք՝ Հանրապետության Հրապարակում շքեղ գալա-համերգ է:
Եվ իհարկե տոնը ամբեղջանում է գունեղ հրավառությամբ, որի իրականացմանը ևս միասինականները ակտիվ մասնակցություն են ունենում:
Տոնդ շնորհավոր, Երևա՛ն:
Նայել այս բաժնի պատկերասրահը
|
| Հետ |
|
Ակցիաներ
