06 Փետրվար 2012
 
 
Նորություններ
 
06/12/2009
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է... Դեկտեմբերի 6-ին Միասին երիտասարդական շարժման ակտիվիստները, շարունակելով քաղաքապետարանի հետ համագործակցության ավանդույթները, մաքրում էին Երևանի կենտրոնական փողոցներում  փակցված պաստառները: Անտեսելով ցուրտը՝ միասինականները ջանասիրաբար իրենց կիրակին նվիրեցին Երևանի ավելի գեղեցկացմանը: Ինչպես և ցանկացած այլ նախաձեռնություն այս մեկը ևս վերածվեց փոքրիկ տոնի, որը փոխանցվեց երևանցիներին:
Մաքրման աշխատանքները ավարտելուց հետո միասինականները հավաքվեցին կոնսերվատորիային հարակից այգում, որտեղ նրանց ողջունելու էր եկել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նա շնորհակալություն հայտնեց Միասին երիտասարդական շարժմանը և խոստացավ աջակցել նաև այլ նախաձեռնություններում:



Նայել այս բաժնի պատկերասրահը

 

Հետ
   Page Rank Check