| Նորություններ |
| |
12/01/2010
ՕԳՆՈւԹՅՈւՆ ՀԱՅԻԹԻԻ ՏՈւԺԱԾՆԵՐԻՆ
Հունվարի 12-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժը ցնցեց ողջ աշխարհը: Հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուրահազարավորները վիրավորվեցին և մնացին անտուն: Հայ ժողովուրդը, ցավոք, լավ գիտի թե ինչ է աղետը, գիտի, թե ինչ է ողբերգությունը և իհարկե լավ գիտի, թե ինչքան կարևոր է օգնությունն ու աջակցությունն այդ իրավիճակում:
Միասին երիտասարդական շարժումը ևս ցավում է Հայիթիի բնակչության համար, և չէր կարող բաց թողնել նրանց օգնելու ոչ մի հնարավորություն:
Մենք մեծ պատրաստակամությամբ մասնակցեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպած ցուցահանդես վաճառքին, որի ողջ հասույթը ուղարկվելու էր Հայիթիի տուժածներին: Մեր շարժման շնորհալի անդամները սիրով տրամադրեցին իրենց ձեռքի աշխատանքները ցուցահանդես վաճառքին: Ցուցահանդես վաճառքը շարունակվելու է մինչև փետրվարի 5-ը, մենք բոլորս ունենք փոքրիկ հնարավորություն օգնելու կարիքի մեջ գտնվող մարդկանց, եկեք օգտագործենք այդ հնարավորությունը:
Նայել այս բաժնի պատկերասրահը
|
| Հետ |
|
Ակցիաներ
