06 Փետրվար 2012
 
 
Նորություններ
 
20/02/2010
ՁԵՎԱՎՈՐԵՆՔ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՔՐՈւԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՇԱԿՈւՅԹ
ՁԵՎԱՎՈՐԵՆՔ  ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՔՐՈւԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՇԱԿՈւՅԹ

Բազմիցս ականատես ենք լինում, թե ինչպես  են անցորդներն իրենց ձեռքի աղբը նետում ամենուր, բայց ոչ աղբամանը, կամ ինչպես են վարորդները  համատեղում մեքենա  վարելը  շրջակա միջավայրը  աղտոտելու  հետ,  ծխախոտի մնացորդների, տուփերի  և այլնի միջոցով:  Դժվար է պայքարել մարդկանց   մեջ խոր արմատներ գցած վատ սովորույթների դեմ միայն դրանց մասին խոսելով և բարձրաձայնելով:  Անհրաժեշտ են  կոնկրետ գործնական քայլեր, որոնք կստիպեն քաղաքացիներին  ձերբազատվել այդ վատ սովորությունից և կձևավորեն  շրջակա միջավայրի պահպանման մշակույթ: 
Աշխարհի բոլոր  զարգացած երկրներում վաղուց ընդունվել և գործում են    անցորդների և վարորդների կողմից  շրջապատի աղտոտման դեմ ուղղված օրենքներ, որոնք նախատեսում են տուգանքներ:  Փորձը ցույց է  տալիս,  որ տուգանքներն արդյունավետ միջոցներ են հասարակության միջից այս կամ այն  վատ սովորույթը  վերացնելու համար.  որպես օրինակներ կարող են ծառայել  ամրագոտիները գցելու, փողոցներն  անցումներով անցնելու ուղղությամբ արված  գործնական քայլերը, որոնք տվեցին  սպասված արդյունքները: Այսօր  արդեն շատ քչերին կարելի է տեսնել առանց ամրագոտու  վարելիս, կամ անթույլատրելի վայրերից փողոց անցնելիս: 
Միասին երիտասարդական շարժումը  փետրվարի 20-ին  իրականացրեց  ակցիա՝  <<ձևավորենք  շրջակա միջավայրի  մաքրության պահպանման մշակույթ>>  կոչով, որի  նպատակն էր պահանջել  տուգանել  բոլոր  այն  քաղաքացիներին, ովքեր աղտոտում են շրջակա  միջավայրը:  Կարծում ենք,  որ  այդ  պարագայում <<փնթի>> քաղաքացիների  թիվը  մեծապես  կկրճատվի և  ի  վերջո մաքրասիրության սովորույթ  կձևավորվի:


Նայել այս բաժնի պատկերասրահը 

Հետ
   Page Rank Check