| Նորություններ |
| |
19/02/2010
ՀԱՆԴԻՊՈւՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
Փետրվարի 19-ին Միասին երիտասարդական շարժման ակտիվիստները հանդիպեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպումները վարչապետի հետ արդեն պարբերական բնույթ են կրում և մշտապես նպաստում են առողջ մտքերի փոխանակմանն ու համագործակցությանը:
Վարչապետը ողջունեց միասինականներին, նրանց ակտիվ գործունեությունը ողջ 2009-ի ընթացքում, նշելով, որ Միասինի գործունեությունը մշտապես գտնվում է հանրության ուշադրության ներքո և արժանանում է նրա դրական արձագանքներին: Բովանդակալից քննարկումն ու անմիջական զրույցը մեծ ոգևորություն և նոր գաղափարներ տվեց միասինականներին, ովքեր խոստացան ակտիվ լինել նաև 2010-ի ընթացքում:
|
| Հետ |
|
Ակցիաներ
