09 Սեպտեմբեր 2010
 
 
Նորություններ
 
27/02/2010
ԱԶԳԱՅԻՆ ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆԸ ՋՆՋԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ...
ԱԶԳԱՅԻՆ ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆԸ ՋՆՋԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ... 1988թ. փետրվարի 27-29-ը, հայ ժողովրդի  հիշողության  մեջ,  մտել  են որպես  ողբերգական  օրեր:  Արդեն  22-րդ  տարին է,  հայ  ժողովուրդը  հիշում  և  սգում է այդ  օրերի  անմեղ  զոհերի  հիշատակը:  Այդ  իրադարձությունները,  մինչ  օրս,  արժանի  գնահատական  չեն  ստացել  միջազգային  հանրության կողմից,  մեղավորներն արժանի  պատիժ  չեն  կրել:  Ավելին, ադրբեջանական  կողմը  ցինիկաբար  շարունակում է  ժխտել  ամեն  ինչ՝  իրեն  ներկայացնելով զոհի  կերպարանքով: Ողբերգական իրադարձություններից  հետո  ադրբեջանական իշխանություններն  իրականացրեցին  մի  շարք  ձերբակալություններ,  որոնք  ինչպես  հետո  պարզվեց,  ընդամենը  միջազգային հանրության աչքին  թոզ  փչելու  միջոց  էին:  Կարճ ժամանակ  անց,  այդ  ձերբակալվածները  ոչ  միայն  ազատ  արձակվեցին,  այլև՝ հռչակվեցին ազգային  հերոսներ: Անվերջանալի չարագործությունների  և  վայրենության  համար  զղճալու  և  մեղանչելու,  ահաբեկիչներին  պատժելու փոխարեն  այսօր Ադրբեջանը վրեժխնդրություն  և  թշնամանք է  քարոզում՝ վիրավորելով և  վարկաբեկելով  հայ  ժողովրդին:
Միասին երիտասարդական շարժումը, հանդիսանալով  բազմահազարանոց  երիտասարդական  կառույց,  իր  վճռական բողոքն է  արտահայտում  ցեղասպանության ցանկացած  դրսևորման  դեմ: Անընդունելի է, որ  մարդը  խոշտանգվում  և  սպանվում է  իր  ծագման  և  ազգային  պատկանելիության  համար:  Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում  և  բազմաթիվ  այլ  բնակավայրերում  ապրող  հարյուրավոր հայեր  ենթարկվեցին  ամենավայրագ  սպանդի,  միայն  իրենց  հայ  լինելու  համար:


Նայել այս բաժնի պատկերասրահը
Հետ
   Page Rank Check