06 Փետրվար 2012
 
 
Նորություններ
 
05/06/2010
ՄԻԱՍԻՆ ԴԵՊԻ <<ՄԱՔՈւՐ ՀԱՅՐԵՆԻՔ>>
ՄԻԱՍԻՆ ԴԵՊԻ <<ՄԱՔՈւՐ ՀԱՅՐԵՆԻՔ>> Ամիսներ  առաջ  Միասին  երիտասարդական  շարժումը  իրականացրեց  խոշոր  ակցիա  նվիրված  շրջակա  միջավայրի մաքրության  պահպանմանն (տես <<Ձևավորենք շրջական միջավայրի պահպանման մշակույթ>> խորագրով ակցիան):  Այդ  ակցիան  հանրագումարն  էր  մինչ  այդ  իրականացված  տարբեր  համեմատաբար  փոքր  ակցիաների,  որոնք  ևս  կոչված  էին  բարձրաձայնելու  շրջակա  միջավայրի  մաքրության  պահպանման    անհրաժեշտությունը: Ի  վերջո   ՀՀ  վարչապետին  և  ոստիկանապետին  հանձնվեցին  նամակներ, խնդրանքով  ձեռնարկել  համապատասխան քայլեր: Արձագանքը չուշացավ  օրեր  անց  վարչապետի  նախաձեռնությամբ  ստեղծվեց  <<Մաքուր հայրենիք>>  ազգային  ծրագրի մշակման  հանձնախումբը, ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ, որում  ընդգրկվեցին մի  շարք  գերատեսչությունների ղեկավարների  տեղակալներ  և ներկայացուցիչներ   Միասինից:  Մեկ  ամսյա  աշխատանքներից  հետո,  <<Մաքուր հայրենիք>>  ազգային  ծրագրի նախագիծը  դարձավ  իրականություն,  որը  հաստատվեց  վարչապետի  կողմից:  Հաջորդ  փուլը արդեն  ծրագրի  շրջանակներում  կոնկրետ  ակցիաների  իրականացումն էր:  Հանձնախումբը,  վարչապետի առաջարկությամբ,  որոշեց  հունիսի 5-ին որպես  մեկնարկային  միջոցառում,  իրականացնել   <<Երեք  կամուրջ>>  միջոցառումը,  որի  շրջանակներում  մաքրվեցին Հրազդանի  ձորի երեք`  Հաղթանակի, Կիևյան  և Դավիթաշենի  կամուրջներին հարող  տարածքները:  Առանձնացված  7 տեղամասերում  Միասին  երիտասարդական  շարժման  եռանդուն  անդամները  ջանասիրաբար  մաքրություն  կատարեցին: Միջոցառմանն  ակտիվ  մասնակցություն  ցուցաբերեցին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը,  Երևանի  քաղաքապետարանը և տարբեր  գերատեսչությունների  ներկայացուցիչներ:
Միասին  երիտասարդական  շարժումը  շարունակելու  է  պայքարել  շրջակա միջավայրի  մաքրության  պահպանման  մշակույթի  ձևավորման  համար,  առաջ քաշելով  նորանոր  ծրագրեր  և  միջոցառումներ:


Նայել այս բաժնի պատկերասրահը


Հետ
   Page Rank Check