06 Փետրվար 2012
 
 
Նորություններ
 
11/08/2010
ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ Ռուսաստանի դաշնությունում շաբաթներ տևած ուժգին հրդեհները ստեղծեցին բազմաթիվ խնդիրներ:Երկրի տարբեր մասերում  բռնկված հրդեհների արդյունքում այրվեցին անտառներ, դաշտեր և բազմաթիվ բնակավայրեր: Այս օրերին հազարավոր մարդիկ հայտնվել են փողոցներում` առանց իրենց և անհրաժեշտ պարագաների:
Միասին երիտասարդական շարժումը, կիսելով մեր բարեկամ ժողովրդի դժվարին կացությունը և ցանկանալով հնարավորինս թեթևացնել նրանց հոգսերը, իրականացրեց հագուստների և անհրաժեշտ պարագաների հավաքման ակցիա:
Ակցիան տևեց 3 օր, օգոստոսի 11-13-ը: Այդ օրերին միասինականները Արամ Խաչատրյանի արձանի մոտ առավոտյան ժամը 10:00-ից երեկոյան 21:00-ն ընդունում էին մեր քաղաքացիների բերած հանգանակությունը: Ուրախությամբ պետք է նշենք, որ հայ ժողովուրդը ինչպես միշտ պատրաստակամ էր կարեկից գտնվել և օգնել դժվարին կացության մեջ հայտնված մարդկանց:
Մենք շնորհակալություն ենք հայտնում հանգանակության ակցիային ակտիվորեն մասնակցած բոլոր մարդկանց:



Նայել այս բաժնի պատկերասրահը

Հետ
   Page Rank Check