06 Փետրվար 2012
 
 
Նորություններ
 
14/07/2010
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ ՄԻԱՍԻՆ 2010
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ ՄԻԱՍԻՆ 2010

Հուլիսի 14-23-ը, Միասին  երիտասարդական շարժումը, երկրորդ  տարին անընդմեջ կազմակերպեց Համահայկական երիտասարդական կրթական ֆորում` <<ՄԻԱՍԻՆ 2010>>:
Այս տարի ևս ֆորումը իրականացվեց Սևան ազգային պարկի տարածքում, և իրենից ներկայացնում էր վրանային ճամբար:
Ֆորումն անցկացվեց 2 հոսքով, առաջին հոսքը ճամբարում մնաց հուլիսի 14-18-ը, երկրորդ հոսքը` հուլիսի 19-23-ը, յուրաքանչյուրին մասնակցեցին 500 հոգի: Ընդհանուր  առմամբ, ֆորումը  տևեց 10  օր` 1000 երիտասարդների մասնակցությամբ:
Մասնակիցները  ֆորումում  ապրեցին  հագեցած  և  հետաքրքիր  օրակարգով, առավոտյան ժամը  8:00-ից մինչև  կեսգիշեր  նրանց  օրը  լի  էր բազում ծրագրերով և միջոցառումներով:
Ֆորումը  կրում էր տնտեսագիտական ուղղվածություն, որի շրջանակներում դասախոսություններ կարդացին  մի շարք  հայտնի տնտեսագետներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում զարգացնելու  իրենց  բիզնես գաղափարները և կազմելու նորարական նախագծեր: Ֆորումի  կրթական մասը ներառում  էր դասախոսություններ  և գործնական պարապմունքներ մասսայական միջոցառումների կազմակերպման տեխնոլոգիաների հետ կապված, ինչպես նաև  մի շարք այլ  թեմաներով:
Սպորտային ծրագիրը  ևս  հագեցած էր բազմաբնույթ խաղերով և մրցույթներով: Արդեն երեկոյան ֆորումի մասնակիցներին սպասվում էր ժամանցային միջոցառումների հետաքրքիր շարք:
Ֆորումի  մասնակիցներին այցելեցին  մի  շարք  հայտնի  և  սիրված  մարդիկ: 
Մասնակիցները մեծ ոգևորությամբ դիմավորեցին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով ողջունեց երիտասարդներին` հայտնելով իր հիացմունքը  նրանց  ոգևորության և պատրաստակամության հետ կապված,  խոստացավ աջակցել նրանց գաղափարների կյանքի կոչմանը: Իրենց այցելությամբ ֆորումը պատվեցին նաև վարչապետ Տիգրան   Սարգսյանը, նախարարներ Ներսես Երիցյանը, Էդուարդ Նալբանդյանը և այլ պաշտոնատար անձինք:
Այս  ամենի հետ  մեկտեղ, ֆորումի  մասնակիցները  իրենք  էին կազմակերպում  իրենց  կենցաղը, ուտելիքը պատրաստում էին խարույկի վրա  և  քնում էին վրաններում:
2010թ. ամռան   ամենահետաքրքիր  և  ուսուցողական ֆորումը կայացավ Սևանա լճի ափին`  ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժման  շնորհիվ:


                                ՄԻԱՍԻՆ 2010-ի պատկերասրահը 2 բաժնով

   Առաջին բաժին

  Երկրորդ բաժին

                                Նկարների բազան անընդհատ թարմացվելու է...


                                                                                 

                                                               Հետադարձ կապ՝ 
                                                                              010 53 61 38
                                                                               m
iasin2010@mail.ru

Հետ
   Page Rank Check