23 Փետրվար 2012
 
 
Նորություններ
 
27/11/2010
ՃԱՆԱՉԵՆՔ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
ՃԱՆԱՉԵՆՔ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ Մենք` երիտասարդներս, վաղվա ապագան ենք, մեր վաղվա օրվա կերտողներն ու պատասխանատուները: Այսօր մենք պարտավոր ենք լինել աշխատասեր և ակտիվ` կյանքի  բոլոր ոլորտներում, պարտավոր ենք կրթվել և զարգանալ, փնտրել ուղիներ` ինքնադրսևորման  և ինքնարտահայտման համար:
Միասին երիտասարդական շարժումը քաջ գիտակցում է երիտասարդների ուսերին դրված պատասխանատվությունը: Իր ստեղծման օրվանից շարժումը ծավալել է աննախադեպ հսկայածավալ գործունեություն` ձգտելով համախմբել հենց այդ պատասխանատվությունը գիտակցող երիտասարդների, ովքեր իրենց առաքելությունը կդարձնեն երկրի արդիականացմանն ու բարեփոխումներին նպաստող գործունեությունը: Բացի այդ մենք մեր գործունեությամբ և ծրագրերով ձգտել ենք կրթել երիտասարդների, դաստիարակել նրանց մեջ հայրենասիրություն և նվիրվածություն սեփական լեզվի, մշակույթի և պատմության նկատմամբ: Այսօր ևս մենք շարունակում ենք ակտիվ գործունեություն ծավալել նշված ուղղություններով: Մշակում ենք մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հայ երիտասարդին հայ պահելուն և սեփական երկրի արժեքներին ծանոթանալուն և գնահատելուն:
Միասին երիտասարդական շարժումը սկսում է <<Ճանաչենք և գնահատենք մեր մշակութային արժեքները>> խորագրով միջոցառումների շարք, որի շրջանակներում պարբերաբար կկազմակերպվեն այցելություններ Հայաստանի տարբեր   մշակութային օջախներ և պատմամշակութային հուշարձաններ: 
Միասին երիտասարդական շարժումը գործել և գործելու է հանուն երկրի արդիականացման և բարեփոխումների, հանուն երիտասարդների այսօրվա և վաղվա պայծառ ապագայի:

Հետ
   Page Rank Check