| Նորություններ |
| |
27/10/2011
ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Միասին երիտասարդական շարժումը իրականացրեց երթևեկության կանոնների պահպանմանն ուղղված ակցիա:
Ակցիան մեկնարկեց Ֆրանսիական հրապարակին կից անցումների մոտ: Երիտասարդները <<Ամոթ>> և <<Պահպանենք երթևեկության կանոները>> գրությամբ պաստառներով էին դիմավորում բոլոր կարգազանց հետիոտներին: Վերջիններիս նաև լուսանկարում էին և տալիս թռուցիկներ` պատահարների վերաբերյալ վիճակագրական տվյալներով:
Միասին երիտասարդական շարժումը մշտապես հետևողական է եղել տարբեր արատավոր երևույթների դեմ պայքարում:
Նայել այս բաժնի պատկերասրահը
|
| Հետ |
|
Ակցիաներ
