| Նորություններ |
| |
16/12/2011
ՄԻԱՍԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
Միասին երիտասարդական շարժումն
իրականացրեց յուրօրինակ ֆլեշմոբ: Ֆլեշմոբը հնարավորինս
պատկերավոր արտացոլեց
Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի ներկայիս վիճակը: Ֆլեշմոբի մասնակիցներն, ովքեր պատրաստել էին ԳԱԶԵԼ մակնիշի երթուղային տրանսպորտի ստվարաթղթե մակետ, բեմականացման
միջոցով ցույց տվեցին
երթուղայիններից օգտվող քաղաքացիներին հանդիպող ամենօրյա փորձությունները: Միասին երիտասարդական շարժումը պարբերաբար իրականացնում է ակցիաներ հասարակությանը և
տվյալ ոլորտի գերատեսչություններին հուզող խնդիրների հետ կապված: Մեր նպատակն է`
մի կողմից բարձրաձայնել քաղաքացիներին հուզող խնդիրների լուծման
անհրաժեշտությունը, մյուս կողմից էլ օգնել մեր քաղաքապետին և քաղաքային
իշխանություններին դրանց լուծումների հետ կապված: Ֆլեշմոբի վերջում մասնակիցները
նամակ հանձնեցին քաղաքապետին:
|
| Հետ |
|
Ակցիաներ
