09 Սեպտեմբեր 2010
 
 
Նորություններ
 
01/04/2009
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՅԱՍ ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՅԱՍ ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

"Հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ" ծրագրի շրջանակներում ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժումը այցելեց "ԱՅԱՍ" Ծովային Հետազոտությունների ակումբի անդամներին: Հանդիպումը տեղի ունեցավ "ԱՅԱՍ"-ի գրասենյակում, որը նման էր մի փոքրիկ թանգարանի `համալրված նավագնացության բազմաթիվ նմուշներով:

"ԱՅԱՍ" ակումբը ստեղծվել է 1985 թվականին մի խումբ աներևակաելի գաղափարով համակված երիտասարդների նախաձեռնությամբ, որոնք հավաքվեցին մի նպատակի շուրջ`ուսումնասիրել և վերականգնել պատմական հայկական առագաստանավերը: "ԱՅԱՍ" ակումբի անդամները գծագրերով վերականգնել են 26 նավատեսակ և կառուցել նրանցից երկուսը:

1985-2009 թվականների ընթացքում "ԱՅԱՍ" ակումբը իրականացրել է հետևյալ ծրագրերը`

ա. 12-13 դարի Կիլիկիո Հայկական առագաստանավի կրկնօրինակի վերականգնում, կառուցում և փորձարկում (1985-2003):
բ. "Նավարկություն յոթ ծովերով" –նավարշավ Եվրոպայի շուրջ "Կիլիկիա" առագաստանավով (2004-2006):
գ. Նավարշավ դեպի Կարիբյան ծովի կղզիներ "Անահիտ" առագաստանավով` 1699թ.-ին այնտեղ սուզված "Կեդախի Վաճառական" հայկական նավի մնացորդները վորոնելու նպատակով (2007-2008)` "Անահիտ" ասոցիացիայի հետ համատեղ:
դ. Սևանի ավանդական առագաստանավերի վերականգնում և կառուցում (2007-2008):

Մեծ ոգևորությամբ ՄԻԱՍԻՆ շարժման անդամները լսում էին "Կիլիկիա" առագաստանավի ստեղծման և Եվրոպայի շուրջ յոթ ծովերով նավարշավի մասին պատմությունը, որի ընթացքում անձնակազմը հավաքեց հայաստանի պատմությանը վերաբերյալ բազմաթիվ հետաքրքիր նյութեր և տեղեկություններ:

"ԱՅԱՍ" ակումբի անդամների բազմաթիվ պատմություններից առանձնապես հուշագրավ էր Իտալիայի Ջենովա քաղաքում 13-րդ դարում կառուցված Հայկական եկեղեցում գտնվող կտավի վրա պատկերված Քրիստոսի դիմանկարը: Այս աշխատանքը պատկանում է հայ նկարիչ Անանիային, որը այն կատարել է Աբգար թագավորի պատվերով:

Իտալացիները սրբությամբ պահպանում են այս գործը, քանի որ այն հանդիսանում է Քրիստոսի կյանքի օրոք կատարված նկար: Հիացմունք էր առաջացնում անձնակազմի ոգևորությունը, երբ
լրացնելով միմյանց ակումբի անդամները պատմում էին իրենց հանդիպումների մասին և նշանավոր հայերի մասին, որոնք մեծ հետք են թողել պատմության մեջ:

Եվրոպայի շուրջ յոթ ծովերով նավարշավի ժամանակ "Կիլիկիա" առագաստանավը մտնում էր բոլոր նավահանգստերը հայկական դրոշի ծածանման տակ:
"ԱՅԱՍ" ակումբի անդամներից կազմված անձնակազմը իրենց ճամփորդությունների արդյունքում ի լուր աշխարհին հայտնեց,որ դեռևս միջնադարից սկսաց հայերը ունեցել են բավականին զարգացած նավագնացություն:
"ԱՅԱՍ" ակումբի անդամների երազանքն է` ստեղծել թանգարան, որտեղ հնարավոր կլինի պահպանել պատմական "Կիլիկիա" առագաստանավը և բազմաթիվ նմուշներ, որոնք հավաքվել են ճամփորթությունների ընթացքում:

Հանդիպման ավարտին ՄԻԱՍԻՆ շարժման երիտասարդներից ոմանք, ցանկություն հայտնեցին անթամագրվել "ԱՅԱՍ" ակումբ:

"ԱՅԱՍ" ակումբը սիրով կընդունի բոլոր երիտասարդներին որոնք հետաքրքրվում են նավագնացությամբ:


Նայել այս բաժնի պատկերասրահը

 

Հետ
   Page Rank Check