09 Սեպտեմբեր 2010
 
 
Նորություններ
 
10/02/2010
ՀԱՆԴԻՊՈւՄ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈւՄ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ Փետրվարի 10-ին ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժումը հյուրընկալեց հայտնի աշուղագետ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանին:
Թովմաս Պողոսյանը անգնահատելի ներդրում ունի ազգագրական երգի պահպանման և սերունդներին փոխանցման  գործում: Նա հավատ և հայրենասիրություն է քարոզում իր երգով, վեր է հանում հայ ժողովրդի ակունքներն ու դարերից եկող իմաստությունը: Այսօր՝ ավելի քան երբևէ մենք ունենք մեր ազգայինը պահելու և պահպանելու անհրաժեշտությունը:
Միասինականները մեծ ոգևորությամբ հյուրընկալեցին Թովմաս Պողոսյանին, հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում: Նա իր ողջույններն ու բարեմաղթանքները հղեց մեզ՝ երիտասարդներիս, նշելով, որ նա բարձր կարծիք ունի այսօրվա երիտասարդության մասին և վստահ է, որ մեզ սպասվում է փայլուն ապագա:


Նայել այս բաժնի պատկերասրահը
Հետ
   Page Rank Check