06 Փետրվար 2012
 
 
Նորություններ
 
20/05/2010
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ՌՈւԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ՌՈւԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀԵՏ Միասին  երիտասարդական  շարժման  ակտիվիստները  մեծ  ոգևորությամբ  սպասում  էին  և  վերջապես  հանդիպեցին  ՀՀ վաստակավոր  արտիստ, ժողովրդական երգի   ինքնատիպ  կատարող  Ռուբեն  Մաթևոսյանի  հետ:
Ռուբեն  Մաթևոսյանը  ջերմորեն ողջունեց  միասինականներին`  նշելով, որ շատ  ուրախ  և  ոգևորված  է  շարժման  ակտիվ  գործունեությամբ:
 Ռուբեն  Մաթևոսյանը  խոսեց հայրենասիրության  և  նվիրումի  մասին:  Ցանկացած  գործում  շատ  կարևոր  է սիրո  և  նվիրվածության  դրսևորումը,  հակառակ  պարագայում  այդ  գործը  դատապարտված է անհաջողության, նշեց  նա,  ավելացնելով, որ  տիեզերքի  անսահմանության  մեջ  մարդու  կյանքը  ակնթարթ է  և   միայն  նրա  արած  գործն  է  հավերժ:


Նայել այս բաժնի պատկերասրահը
Հետ
   Page Rank Check